Լրահոս

23.12.2013 16:09


«Այս անգամ ռեպորտաժի լեզուն մեր պոստերներն էին, իսկ լսարանը` ՀՀԿ պատգամավորները»

«Այս անգամ ռեպորտաժի լեզուն մեր պոստերներն էին, իսկ լսարանը` ՀՀԿ պատգամավորները»

էթիկայի մասին հիշատակելուց առաջ թող իրենց ներկան ու անցյալը հիշեն

Ազգային ժողովում մի քանի լրագրողներիս այսօրվա ակցիայից հետո սոցիալական ցանցերում փորձում են տարածել այն տեսակետը, թե լրագրողական էթիկայից դուրս է այդ արարքը, օբյեկտիվ չէ, այս չէ, այն չէ: Սակայն ինձ մոտ մի քանի «բայցեր» ու հարցեր են առաջանում այդ առիթով:
Նախ՝ ըստ այդ «էթիկամետների» տրամաբանության՝ լրագրողը իրավունք չունի քաղաքացիական դիրքորոշում ունենալու: Նա պարտավոր է իր «պարտքը» կատարել եւ վերջ:
Իսկ ի՞նչ է մտնում այդ «պարտք» ասվածի մեջ: Արդյոք լրագրողը պարտավոր չէ՞ հանրությանը իրազեկել, օրինակ` պետական դավաճանության մասին, կամ երբ լրագրողը տեսնում է երեխայի վրա կրակ բացող ահաբեկչին, հանցագործին կամ զինվորականին, արդյոք չպե՞տք է միջամտի: Սրանք հարցեր են, որոնք նույնիսկ միջազգային լրագրության մեջ չունեն միանշանակ պատասխաններ:
Վերադառնամ ԱԺ ակցիային.
Ես` որպես լրագրող, համարում եմ, որ ոչ միայն իմ քաղաքացիական պարտքն է պայքարել այդ օրինագծի դեմ, այլեւ` որպես լրագրող, ԽՈՍԵԼ այդ մասին: Ազգային ժողովում այսօրվա լրագրողական ակցիան ԽՈՍՔԸ արտահայտելու տարբերակներից ընդամենը մեկն էր:
Այն մարդիկ, ովքեր ցանկանում էին լրագրողական հետաքննություն տեսնել մեր պոստերների փոխարեն, կարող են իրենք նման հետաքննությամբ հանդես գալ: Մենք` այդտեղ գտնվող լրագրողներս, նման հետաքննություններ անելու կարողություններ չունենք եւ բավարարվում ենք ռեպորտաժի ժանրով, միայն թե այս անգամ ռեպորտաժի լեզուն մեր պոստերներն էին, իսկ լսարանը` ՀՀԿ պատգամավորները:
Հ. Գ. Սա գրեցի` որպես լրագրող եւ փորձեցի հնարավորինս կոռեկտ ու փաստական լինել, այլապես էթիկայի մասին գրող որոշ լրագրողների եւ «ֆեյսբուքիստների» ստիպված կլինեի հիշեցնել իրենց անցյալը, եւ ինչու չէ՝ նաեւ ներկան:
Աննա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը