Լրահոս

03.08.2009 13:37


Նոր հրատարակություն. «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները»

            Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ» շարքից հրատարակել է Պարույր Մուրադյանի «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները» կարևոր աշխատությունը:

            Հին Թիֆլիսի մասին վկայություն բովանդակող հիշատակարանների, ուղեգրությունների, վավերագրերի և այլ նյութերի քննությամբ հեղինակը ճշգրտում ու սահմանում է Վիրքի մայրաքաղաքում հայոց եկեղեցիների կառուցման ժամանակագրությունը, տեղորոշումը, հիմնախնդիրների ու սպասավորների ինքնությունը, վերծանում վիմագրերը: Պաշտամունքային և մշակութային օջախների պատմությունը դիտարկվում է տեղի հայկական համայնքի կազմավորման և գործունեության համատեքստում:

            Գիրքը տպագրվել է տեր և տիկին Արմեն և Նունե Սարգսյանների մեկենասությամբ: Աշխատությունը հարստացնում են 70 պատմական լուսանկարները:

Այս խորագրի վերջին նյութերը