Լրահոս

03.08.2009 13:32


ՊՆ–ում սովոր են Ադրբեջանի կողմից հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին

-Ադրբեջանական կողմը, և ոչ միայն Աբիևը, առնվազն 15 տարի հանդես են գալիս այդպիսի հայտարարություններով։ Որ օրը նրանք համոզված լինեն, որ գոնե մի փոքր առավելություն ունեն, այդ այդ օրը հաստատ կփորձեն լուծել այդ հարցը, բայց քանի դեռ դրանք միայն խոսքեր են, ասելիք չունեմ,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հայտարարության մասին՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սեյրան Շահսուվարյանը։

Հիշեցնենք, որ  Բաքվում ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի  հետ   հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ասել է, թե Հայաստանի հետ բանակցային գործընթացի անարդյունավետության դեպքում Ադրբեջանը կդիմի հակամարտության լուծման ուժային տարբերակին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը