Քաղաքական

23.12.2013 13:34


Լևոն Զուրաբյան. «Ապօրինի կերպով են վավերացրել համաձայնագիրը»

Լևոն Զուրաբյան. «Ապօրինի կերպով են վավերացրել համաձայնագիրը»

Րոպեներ առաջ ԱԺ–ի դիմաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ելույթով հանդես եկավ՝ նշելով, որ ԱԺ 77 պատգամավորներն ապօրինի կերպով են վավերացրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը։

Լևոն Զուրաբյանը պարզաբանել է՝ եթե քվեարկությունն ընթանում է ոչ էլեկտրոնային եղանակով՝ ձեռքերի միջոցով, իսկ Հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ն ընդդիմության ներկայացուցիչներ էին, որոնք բոյկոտել են քվեարկությունը, ուստի Հաշվիչ հանձնաժողովի 3 անդամները լիազորված չէին՝ անցկացնելու քվեարկությունը:

Պատգամավորն անդրադարձել է նաև իրենց հետագա քայլերին։ Այս պահին ԱԺ 4 խմբակցությունները մշակում են հետագա գործողությունները:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հավելել է. «Ձեր շնորհիվ չորս խմբակցություններ միասնականացան։ Եթե ուզում եք ինչ–որ հարց լուծել, այդ չորս խմբակցությունները պետք է լինեն միասնական։ Մենք ձեզ հետ ենք։ Չորս խմբակցությունները հիմա համատեղ ասուլիս են անելու առ այն, որ քվեարկություն չի կատարվել, հանձնաժողովի նիստ քվեարկությամբ տեղի չի ունեցել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը