Հենց նոր ՀՀ ԱԺ–ում քաղաքական մեծամասնությունը 77 կողմ ձայնով հաստատեց ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ստորագրված վիճահարույց «գազային» համաձայնագիրը։
ՀԱԿ–ի վերցրած 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է ամեն կերպ ձախողել քվեարկությունը, և այդ նպատակով վերցրել են պատգամավորների էլեկտրոնային քարտերը։
–ԱԺ–ին ամոթ է, որ նման պատգամավորներ կան, ովքեր փորձում են խարդախությամբ, նենգությամբ տապալել մեր աշխատանքները,–հայտարարել է Հ. Աբրահամյանը։
Նա քվեարկությունը կազմակերպել է «ձեռքերը վեր բարձրացնելու» տարբերակով։ Երբ քաղաքական մեծամասնության պատգամավորները ձեռքերը վեր են պարզել, ոչկոալիցիոն կուսակցությունները՝ ի նշան բողոքի, լքել են ԱԺ նիստերի դահլիճը։
Այդ ընթացքում իրենց բողոքն են արտահայտել նաև ԱԺ օթյակում հավաքված լրագրողները։ Նրանք հարվածել են օթյակի պատուհաններին և պարզել «Մի՛ քվեարկեք» գրությամբ պաստառ։
Արդեն կիսադատարկ դահլիճում՝ միայն իր կուսակիցներով շրջապատված, Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ համաձայնագիրը հաստատվել է 77 կողմ ձայնով։ ԱյժմԱԺ-ում ընդմիջում է մինչև 15:30-ը:
Այժմ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները բացականչում են՝ «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր, Սեր–ժի՛կ, հեռացի՛ր», «Մնում ենք փողոցո՛ւմ», «Մնում ենք, փողոցո՛ւմ»։
Վիճահարույց համաձայնագիրը 77 կողմ ձայնով հաստատվեց. ցուցարարները բացականչում են՝ «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր» (տեսանյութ)
Հենց նոր ՀՀ ԱԺ–ում քաղաքական մեծամասնությունը 77 կողմ ձայնով հաստատեց ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ստորագրված վիճահարույց «գազային» համաձայնագիրը։
ՀԱԿ–ի վերցրած 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է ամեն կերպ ձախողել քվեարկությունը, և այդ նպատակով վերցրել են պատգամավորների էլեկտրոնային քարտերը։
–ԱԺ–ին ամոթ է, որ նման պատգամավորներ կան, ովքեր փորձում են խարդախությամբ, նենգությամբ տապալել մեր աշխատանքները,–հայտարարել է Հ. Աբրահամյանը։
Նա քվեարկությունը կազմակերպել է «ձեռքերը վեր բարձրացնելու» տարբերակով։ Երբ քաղաքական մեծամասնության պատգամավորները ձեռքերը վեր են պարզել, ոչկոալիցիոն կուսակցությունները՝ ի նշան բողոքի, լքել են ԱԺ նիստերի դահլիճը։
Այդ ընթացքում իրենց բողոքն են արտահայտել նաև ԱԺ օթյակում հավաքված լրագրողները։ Նրանք հարվածել են օթյակի պատուհաններին և պարզել «Մի՛ քվեարկեք» գրությամբ պաստառ։
Արդեն կիսադատարկ դահլիճում՝ միայն իր կուսակիցներով շրջապատված, Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ համաձայնագիրը հաստատվել է 77 կողմ ձայնով։ Այժմ ԱԺ-ում ընդմիջում է մինչև 15:30-ը:

7or.am