Լրահոս

03.08.2009 13:24


ՕԵԿ–ը մտածում է այնպես, ինչպես ՀՀ նախագահը

ՕԵԿ–ը մտածում է այնպես, ինչպես ՀՀ նախագահը

-Արցախյան հիմնահարցի լուծման ընթացքում պետք է պահպանվեն երեք կարևոր սկզբունքներ,-ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, ապա նշել այդ սկզբունքները։ Ըստ նրա, Ղարաբաղի ինքնորոշման հարցը չպետք է լինի քննարկման առարկա։

-Երկրորդ կարևորագույն հարցը ուղիղ ցամաքային կապն է Հայաստանի հետ։ Երրորդը միջազգային ատյաններում անվտանգության այն երաշխիքներն են, որոնք կտրվեն Ղարաբաղի ժողովրդին։

ՕԵԿ ներկայացուցիչը նշել է, թե և՛ երկրի նախագահի, և՛ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը պաշտպանում է այդ մոտեցեցումները։

-Այսինքն՝ մեր տեսակետները համընկնում են երկրի նախագահի մոտեցումներին, որին մենք ականատես ենք լինում բանակցային գործընթացում։

Պատասխանելով հարցին, թե ՕԵԿ-ն ի՞նչ կարծիք ունի փոխզիջում կոչվածի մասին, Հովհաննես Մարգարյանն ասել է.

-Իհարկե՛, փոխզիջում բառը նշանակում է ինչ-որ բան զիջել։ Բայց այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ենք զիջելու։ Երբ կլինեն հստակ ամրագրված սկզբունքներ, նոր միայն գնահատականներ կտրվեն։ Սակայն ես վստահորեն փաստում եմ, որ ՀՀ նախագահն ամեն ինչ անելու է, որպեսզի փոխզիջման ճանապարհով հարցը լուծվելուց հետո այն ունենա ՀՀ և ԼՂՀ ժողովրդի համար ազգանպաստ լուծում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը