Հայկական օստապբենդերները կամ «Запад нам поможет!!!»
Տնաբույծ հեղափոխական «արևմտամետները» գտել են հանրային երջանկությունն ապահովելու բանալին։
Սեպտեմբերի 3–ից առաջ Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպանի դերում հանդես եկող, իսկ Մաքսային միություն մտնելու որոշումից հետո Պուտինի հրաժարականը պահանջող (ուշադրությու՛ն դարձրեք. սրանք Սերժի թանին թթու չեն ասել ու չեն ասում ինչպես սեպտեմբերի 3–ից առաջ, այնպես էլ՝ հետո) «թունդ հեղափոխականները» եվրամայդան են տենչում, բայց ... համակարգչի դեմ նստելով ու ԲՀԿ–ին և ՀԱԿ–ին քննադատելով։
«Եթե Արևմուտքն այստեղ տեսնի արևմտամետ ուժ, որը կհայտարարի ՆԱՏՕ մտնելու և ԵՄ–ին ասոցացվելու պատրաստակամության մասին, ապա անպայման թույլ չի տա մարդկանց դեմ ուժի կիրառում ու տեղի կունենա իշխանափոխություն»,– իրենց դարակազմիկ մտքերն են բազմաչարչար ֆեյսբուքահայությանը փոխանցում պատվերով համերգ կազմակերպողները կամ էլ երդվյալ ապուշները (դե՛, ազնիվ քյարփինջները, էլի՛)։
Ուռա՛, ընկերներ։ Հանրային երջանկության ապահովման բանալին գտնվել է։ Ընդամենը արտասանում ես «ՆԱՏՕ» և «ԵՄ» մոգական բառերը, և վերջ։ Դրանից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերն իջնում են Ազատության հարապարակ, ոլորում Օսիպյանի ձեռքերը, ցուցարարների համար բացում դեպի Բաղրամյան 26 տանող ճանապարհը, գրգռված բոլոր արևմտամետ–հեղափոխականներին ապահովում սրածայր փայտերով ու մարգանցովկա–բրոնզով, փակում քաղաքից փախչելու բոլոր ճանապարհներն ու խնդրեմ՝ հեղափոխությունը պատրաստ է։ Դե իսկ հեղափոությունից հետո գալիս է եվրաօլուխ Ֆյուլեն ու բոլոր արևմտամետներին տանում եվրախաշ ուտելու։
Փաստորեն, ինքնիշխանությունից խոսողները «քըխ» են համարում Մոսկվայի վասալ լինելը, բայց արի ու տես, որ Բրյուսելի վասալ դառնալը «պուպուշ» բան է ընկալվում նրանց կողմից։
Նկատենք, որ ովքեր խոսում են այն մասին, որ պետք է մեզ այնպես պահենք, որ Արևմուտքը հավանի ու վերցնի, ոչնչով չեն տարբերվում փողոցային պուտանկեքից, ովքեր պճնվում են միջին վիճակագրական հաճախորդի ճաշակով, որպեսզի բարձր գնով «ասոցացվեն» նրա հետ։
Մեկընդմիշտ օղ արեք ականջներիդ. ՀՀ ինքնիշխանության հարցը լուծվում է Երևանում, այլ ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում։ Հավասարապես նողկալի է ինչպես Մոսկվայի ծառան դառնալը, այնպես էլ՝ Բրյուսելի։
Բոլոր այն «արևմտամետները», ովքեր առաջնորդվում են «Запад нам поможет!!!» տարբերակով, ոչնչով չեն տարբերվում տխրահռչակ կոմերսանտ Զորի Գայկովիչից։
Ե՛վ «արևմտամետների», և՛ «ռուսամետների» հոգևոր հայրը Սերժ Սարգսյանն է, իսկ դրախտավայրը՝ Գյուլիստանը։ Այնպես որ իրար ուս–ուսի տված մաքրեք տարածքը ձեզանից և գնացեք Գյուլիստան, այ օստապբենդերնե՛ր։

Սևակ Մինասյան