Առնվազն ապուշություն է իշխանության գազային մեքենայությունների հետ կապված քննադատության վեկտորն ուղղել Կրեմլի դեմ։ Գեբելսյան քարոզչամեքենան հենց այդ ուղղությամբ է փորձում տանել «մուտիտը»՝ օգտագործելով «ինքնիշխանության համար պայքար» վեհ ձևակերպումը։
«Հայրենասիրությունը», ինչպես հայտնի է, սրիկաների վերջին հանգրվանն է։ «Անկախ» և «արևմտամետ» լրատվամիջոցները հիմա իրենց վերջին հանգրվանում են և Սերժ Սարգսյանի հետ համատեղ ռուսական գուբերնիա սարքելով Հայաստանն ու Զորի Գայկովիչի հետ միասին հավատարմության երդումներ տալով Գյուլիստանի պայմանագրին՝ պաթոսով խոսում են Մոսկվայից ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու մասին։
Իրականությունն այն է, որ ՀՀ ինքնիշխանությունը վաճառքի առարկա են դարձրել Սերժ Սարգսյանն ու նրան կցված սազանդարները։ Հետևաբար՝ պետք է պայքարել սարգսյանական ռեժիմի, այլ ոչ թե վիրտուալ թիրախների դեմ։
Սերժը սկզբում ՀՀ ինքնիշխանությունը սեփական աթոռի պահպանման դիմաց փորձեց վաճառել Թուրքիային («Ֆուտբոլային» դիվանագիտություն), հետո Բրյուսելին (ԵՄ–ի հետ ասոցացում), իսկ այնուհետև՝ Մոսկվային (Մաքսային միություն)։
Մոսկվայի պահով ամեն ինչ ընթացավ «լեռների» օրենքով։ Ու հիմա ԱԺ է բերվել Հայաստանը «Գազպրոմին» հանձնելու պայմանագիրը։ Այսինքն՝ Սերժը հետին թվով ուզում է վավերացնել ՀՀ քաղաքացու թիկունքում կնքած հանցավոր գործարքը։
Նկատենք, որ դրա մեղավորը «Գազպրոմը» չէ։ Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ ռուսները լավ էլ «պոչները» քաշում են երբ պահանջ ես դնում ու պաշտպանում երկրիդ շահերը։ Յանուկովիչը մի բարի պտուղ չէ, բայց գոնե հասկանում է, որ իր անձնական շահերը պետք է համադրի պետականի հետ, որպեսզի կարողանա պաշտոնավարել։ Եվ այդպես էլ անում է։ Ռուսներն էլ տեսնելով, որ գործ ունեն ոչ թե Սերժի, այլ նրանից տարբերվող նախագահի հետ՝ Ուկրաինայի հետ բանակցություններում աննախադեպ զիջումների են գնում ու փորձում են բոնուսներով շահագրգռել այդ պետությանը։
Այլ է վիճակը մեր դեպքում։ Սերժի անձնական շահերը մշտապես հակասության մեջ են պետական ու հանրային շահի հետ։ Դրա համար էլ կանգնած ենք ինքնիշխանության կորստի առաջ։ Այսինքն՝ ՀՀ ինքնիշխանությունը պետք է պաշտպանել Սերժից, այլ ոչ թե Պուտինից, Ֆյուլեից կամ Օբամայից։
Ասելս այն է, որ պետք է բոյկոտել Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե «հավայի» սուր ճոճել արտաքին ուժերի, մասնավորապես՝ ՌԴ–ի դեմ։ Գեբելսյան քարոզչամեքենայի ուզածն էլ դա է, որ իրական թիրախ Սերժ Սարգսյանից հանրային ուշադրությունը շեղվի Պուտինի վրա։
Լևոն Տեր–Պետրոսյանի երեկվա ելույթը դրա համար է որոշակի շրջանակներում վայնասունի պատճառ դարձել, քանզի ՀԱԿ առաջնորդը հստակ նշել է թիրախը։
Ճիշտ կլինի, որ վաղվա քվեարկությանն էլ բոյկոտի տրամաբանությամբ մասնակցեն ոչիշխանական ուժերը։ Վասալային այդ պայմանագրին բոյկոտային մոտեցում կարող է ցուցաբերվել երկու տարբերակով՝ տեխնիկական ու բովանդակային։
ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» տեխնիկական բոյկոտի կարող են դիմել այն դեպքում, երբ ՀՀԿ–ն իր հարակից «թաշախուստով» չկարողանա անհրաժեշտ քվորումն ապահովել։ Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կտապալվի «պո պոլնոյ պռագռամմե»։
Բովանդակային առումով նույն այդ չորս խմբակցությունները արժե որ բոյկոտեն քվեարկությունը՝ դրանով իսկ ստիպելով խորհրդարանական մեծամասնության բոլոր անդամներին բացվել։
Բանն այն է, որ համընդհանուր բոյկոտի դեպքում Բաղրամյան 26–ը ստիպված է լինելու մոբիլիզացնել բոլորին։ Իսկ եթե բոյկոտ չլինի, ապա նույնիսկ «դեմ» քվեարկված ձայները կարող են իշխանական թևը ներկայացնող որոշներին հնարավորություն տալ խուսափելու քվեարկությունից։ Ասել է թե՝ համընդհանուր բոյկոտը կստիպի իշխանությանը գնալ մաքսիմալ մոբիլիզացիայի, իսկ այդ դեպքում չեն բացառվում Ճաքերն իշխանական ճամբարում։
Բոյկոտի կոդը պետք է հիմնականը լինի առնվազն մեծությամբ երկրորդը հանդիսացող ԲՀԿ–ի համար։ Բոյկոտը նույն «դեմն» է, բայց ավելի ուղղորդված մեսիջ է իր մեջ պարունակում, քան «դեմ» քվեարկելը, թեև «դեմ»–ն էլ բոյկոտի տարատեսակ կարելի համարել տվյալ դեպքում։ Շատ կարևոր է, որպեսզի այդ «դեմ»–ը չընկալվի որպես հայ–ռուսական հարաբերություններին դեմ արտահայտվել։ Դրա համար դա հատուկ արժե որ նշվի ԱԺ ամբիոնից։ Սերժն այսօր կա, վաղը հաստատ չի լինելու, իսկ ՀՀ–ն իր պետական շահերն ունի և այդ շահերի մեջ իր կարևոր տեղն ունի ՀՀ–ՌԴ գործընկերությունը, որը պետք է վերականգնել Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո։
Թե ինչպիսի կոնկրետ որոշում կկայացվի, կախված կլինի վաղը խորհրդարանում տիրող կոնկրետ իրավիճակից։
Ամեն դեպքում կարևոր է, որ չորս խմբակցությունները կոորդինացնեն իրենց գործողությունները և համատեղ քայլերի գնան։
Բոյկոտել Սերժ Սարգսյանին

Կորյուն Մանուկյան