Քաղաքական

21.12.2013 16:07


Գառնիկ Իսագուլյան. «Անձ-իշխանությունը միանձնյա հաղթանակ տանելու որևէ շանս չունի»

Գառնիկ Իսագուլյան. «Անձ-իշխանությունը միանձնյա հաղթանակ տանելու որևէ շանս չունի»

Նորաբաց «evdu.am» կայքին տված հարցազրույցում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մասնավորապես նշել է. «1993թ.-ի դեկտեմբեր ամսից մինչև 1994թ. մայիսը մեզ պարտադրվեց պատերազմական ամենալուրջ ժամանակաշրջանը, և այդ պատերազմում մենք հաղթեցինք՝ հենվելով միմիայն ժողովրդական իշխանության վրա: 2013թ.-ի մայրամուտը և 2014թ.-ի սկիզբը հայ ժողովրդին և հայոց պետականություններին պարտադրված է նույն «պատերազմը»՝ այլ տարբերակով: Անձ-իշխանությունը այդ պայմաններում միանձնյա հաղթանակ տանելու որևէ շանս չունի: Մեր հարատևությունը պահելու համար մենք պարտավոր ենք կոտրել ներքաղաքական այդ վիճակը և մինչև մայիս վերականգնել ժողովրդի իշխանությունը, կամ առնվազն սկսել այդ գործընթացը: Դա պետք է լինի քսանամյա ընդմիջումից հետո մեր հերթական հաղթանակի սկիզբը»:

Այս խորագրի վերջին նյութերը