Իշխանությունները միայն հիմա են խոստովանում, որ 2011–ից սկսած գազի գինը թանկացել է։ Երկու տարի գազի գնի «թռիչքի» մասին չէր խոսվում, քանի որ կար համապետական ընտրությունների հարց, տոկոս «խփելու» խնդիր ու վերարտադրվելու գերնպատակ։
Սերժ Սարգսյանը ԵՄ–ի հետ խաղեր տվեց, որից հետո հայտնվեց Մաքսային միության «չուլանում»։
Այժմ եկել է ՀՀ քաղաքացիների դեմ արված հանցագործությունը հետին թվով օրինականացնելու, ավելի ճիշտ՝ ԱԺ մեծամասնությանը հանցագործության մասնակից դարձնելու ժամանակը։
Հայաստանն ուզում են «նոտարով» հանձնել «Գազպրոմին»։ Վերջինս առանձնապես չի դիմադրում, քանզի հայտնի բան է, որ տվողից դեռ ոչ մեկը չի հրաժարվել այս աշխարհում։ Պարզ է, որ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ տալուց հետո Սերժը պետք է Հայաստանը հանձներ «Գազպրոմին»։
Սերժն իր «ռուսամետությամբ», իսկ ավելի ստույգ՝ ռուսահպատակությամբ զարմացրեց անգամ Պուտինին։ Ու դեռ շատ է զարմացնելու նրան։ Կեվորկովի «շկոլան» այնպիսի քծնանքային մշակույթ ունի, որ էլ դու սուս։
Երեկ ԱԺ–ում տեղի ունեցած «գազային» քննարկումների ժամանակ ՀՀԿ–ական մեծամասնության ներկայացուցիչներն ահագին «խուրդվեցին», քանզի ստիպված էին կատարել Բաղրամյան 26–ի հրահանգները՝ շատ լավ հասկանալով, որ արդարացնում են հանցագործությունը։
ՀՀԿ–ական պատգամավորներից մեկը «կրեատիվ» մոտեցում ցուցաբերեց՝ Հայաստանը «Գազպրոմին» հանձնելու գործարքն արդարացնելով Սերժ Սարգսյանի ղարաբաղյան անցյալով։
«ԻմկուսակցականղեկավարըպատերազմիժամանակիրամբողջընտանիքովմնացելէՍտեփանակերտում, ոչթեոմանցնմանփախելէ»,– հպարտորեն նշեց նա՝ այդպես էլ չբացատրելով, թե «պռիչոմ տուտ» Ղարաբաղի պատերազմի տարիներին այս կամ այն մարդու թռած կամ կռվի դաշտում մնացած լինելու թեման։
Նկատենք, որ մառազմ է պատերազմի տարիներին Ղարաբաղումմնալը որպես հանցագործություն կատարելու ինդուլգենցիա ներկայացնելը, բայց եթե այդ ձևով են որոշել «գազ» տալ, ապա նշենք, որ պատերազմի ամենաթեժ փուլում՝ 1993–ին, Սերժ Սարգսյանը ոչ թե մնացել է Ստեփանակերտում, այլ նույնիսկ Երևանում չի եղել։ ՀՀԿ ներկայիս ղեկավարն 93–ին հայտնվել է Մոսկվայում (դեպքի մանրամասների մասին, թերևս, շատերը գիտեն) և միայն Վազգեն Սարգսյանի գործուն միջամտությամբ և վախը բռնելուց հետո վերադարձել Երևան։ Սա՝ ի դեպ։
Այնպես որ եթե ԱԺ մեծամասնության համար Հայաստանի վաճառքը «Գազպրոմին» հիմնավորելու վերջին փաստարկ է մնացել Սերժի՝ Ստեփանակերտում կռվի տարիներին մնալը, ապա դա էլ է «ծակ» փաստարկ։ Կարդացե՛ք նրա կենսագրությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով 1993–ից հետո ընկած ժամանակահատվածի վրա։ Դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի։
Այո՛, Ս. Սարգսյանը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին (դիզվառելիք ու «տուշոնկա» է մատակարարել կռվողներին ու այդ փուլում կուտակել իր նախնական կապիտալը), բայց եթե վերջում Զորի Գայկովիչի ձեռքը բռնած գնալու էր Գյուլիստան, ապա ամեն ինչ իր մասով ջուրն է գցել։
Գազի «թռիչքն» ու Ղարաբաղից թռնելը
Իշխանությունները միայն հիմա են խոստովանում, որ 2011–ից սկսած գազի գինը թանկացել է։ Երկու տարի գազի գնի «թռիչքի» մասին չէր խոսվում, քանի որ կար համապետական ընտրությունների հարց, տոկոս «խփելու» խնդիր ու վերարտադրվելու գերնպատակ։
Սերժ Սարգսյանը ԵՄ–ի հետ խաղեր տվեց, որից հետո հայտնվեց Մաքսային միության «չուլանում»։
Այժմ եկել է ՀՀ քաղաքացիների դեմ արված հանցագործությունը հետին թվով օրինականացնելու, ավելի ճիշտ՝ ԱԺ մեծամասնությանը հանցագործության մասնակից դարձնելու ժամանակը։
Հայաստանն ուզում են «նոտարով» հանձնել «Գազպրոմին»։ Վերջինս առանձնապես չի դիմադրում, քանզի հայտնի բան է, որ տվողից դեռ ոչ մեկը չի հրաժարվել այս աշխարհում։ Պարզ է, որ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ տալուց հետո Սերժը պետք է Հայաստանը հանձներ «Գազպրոմին»։
Սերժն իր «ռուսամետությամբ», իսկ ավելի ստույգ՝ ռուսահպատակությամբ զարմացրեց անգամ Պուտինին։ Ու դեռ շատ է զարմացնելու նրան։ Կեվորկովի «շկոլան» այնպիսի քծնանքային մշակույթ ունի, որ էլ դու սուս։
Երեկ ԱԺ–ում տեղի ունեցած «գազային» քննարկումների ժամանակ ՀՀԿ–ական մեծամասնության ներկայացուցիչներն ահագին «խուրդվեցին», քանզի ստիպված էին կատարել Բաղրամյան 26–ի հրահանգները՝ շատ լավ հասկանալով, որ արդարացնում են հանցագործությունը։
ՀՀԿ–ական պատգամավորներից մեկը «կրեատիվ» մոտեցում ցուցաբերեց՝ Հայաստանը «Գազպրոմին» հանձնելու գործարքն արդարացնելով Սերժ Սարգսյանի ղարաբաղյան անցյալով։
«Իմ կուսակցական ղեկավարը պատերազմի ժամանակ իր ամբողջ ընտանիքով մնացել է Ստեփանակերտում, ոչ թե ոմանց նման փախել է»,– հպարտորեն նշեց նա՝ այդպես էլ չբացատրելով, թե «պռիչոմ տուտ» Ղարաբաղի պատերազմի տարիներին այս կամ այն մարդու թռած կամ կռվի դաշտում մնացած լինելու թեման։
Նկատենք, որ մառազմ է պատերազմի տարիներին Ղարաբաղումմնալը որպես հանցագործություն կատարելու ինդուլգենցիա ներկայացնելը, բայց եթե այդ ձևով են որոշել «գազ» տալ, ապա նշենք, որ պատերազմի ամենաթեժ փուլում՝ 1993–ին, Սերժ Սարգսյանը ոչ թե մնացել է Ստեփանակերտում, այլ նույնիսկ Երևանում չի եղել։ ՀՀԿ ներկայիս ղեկավարն 93–ին հայտնվել է Մոսկվայում (դեպքի մանրամասների մասին, թերևս, շատերը գիտեն) և միայն Վազգեն Սարգսյանի գործուն միջամտությամբ և վախը բռնելուց հետո վերադարձել Երևան։ Սա՝ ի դեպ։
Այնպես որ եթե ԱԺ մեծամասնության համար Հայաստանի վաճառքը «Գազպրոմին» հիմնավորելու վերջին փաստարկ է մնացել Սերժի՝ Ստեփանակերտում կռվի տարիներին մնալը, ապա դա էլ է «ծակ» փաստարկ։ Կարդացե՛ք նրա կենսագրությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով 1993–ից հետո ընկած ժամանակահատվածի վրա։ Դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի։
Այո՛, Ս. Սարգսյանը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին (դիզվառելիք ու «տուշոնկա» է մատակարարել կռվողներին ու այդ փուլում կուտակել իր նախնական կապիտալը), բայց եթե վերջում Զորի Գայկովիչի ձեռքը բռնած գնալու էր Գյուլիստան, ապա ամեն ինչ իր մասով ջուրն է գցել։
Կարեն Հակոբջանյան