Լրահոս

03.08.2009 11:14


Եթե բանակցություններն արդյունք չտան, Ադրբեջանը կդիմի ուժային տարբերակին

Եթե բանակցություններն արդյունք չտան, Ադրբեջանը կդիմի ուժային տարբերակին

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ։ Սերդյուկովը ժամանել է Բաքու՝ քննարկելու Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի  հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը։ Սաֆար Աբիևը Ռուսաստանի իր գործընկերոջը փոխանցել է, թե Հայաստանի հետ բանակցային գործընթացի անարդյունավետության դեպքում Ադրբեջանը կդիմի հակամարտության լուծման ուժային տարբերակին։

Ըստ Bakililar.AZ-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը