Քաղաքական

21.12.2013 10:43


Ի՞նչ է սպասվում ՀՀ կառավարությանը

Ի՞նչ է սպասվում ՀՀ կառավարությանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Տիգրան Սարգսյանի կառավարության խայտառակ ձախողումները չի կարող թաքցնել անգամ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3.1 տոկոս։
Նկատենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում գնալով նվազում է. մեկ ամիս առաջ այն 3.4 տոկոս էր, իսկ հիմա դարձել է 3.1 տոկոս։ Բացի այդ՝ 11 ամսվա ընթացքում ՀՀ-ում գնաճը կազմել է 5.8 տոկոս, իսկ միջին անվանական աշխատավարձի աճը՝ 4.4 տոկոս։
Այլ կերպ ասած՝ Հայաստանում կյանքը հետևողականորեն վատանում է։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին հայտարարել էր. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Այսպիսով՝ ՀՀ այս կառավարության գործունեությանը մնաց 10 օր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը