Միխայիլ Սահակաշվիլի. «Թբիլիսին ոչ մի մտադրություն չունի տարածքային ամբողջականությունը վերականգնել ուժային տարբերակով»
«Reuters» գործակալությանը տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ Վրաստանը չի պատրաստվում Աբխազիայի և Հարավային Օսիայի համար նոր պատերազմ սկսել։ Նրա խոսքերով՝ Թբիլիսին ոչ մի մտադրություն չունի տարածքային ամբողջականությունը վերականգնել ուժային տարբերակով։ «Խնդիրն այն է, թե արդյոք աշխարհում որևէ մեկը Ռուսաստանի մասնակցությամբ ցանկանո՞ւմ է նոր պատերազ։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ»,-ասել է Սահակաշվիլին՝ ավելացնելով, որ այս դիրքորոշումը Վրաստանը կիսում է ԱՄՆ–ի հետ։ Վրաստանի նախագահի դիտարկմամբ՝ Ռուսաստանը չի կորցնում հույսը՝ նրան հեռացնելու նախագահի պաշտոնից, ինչը «տագնապ է առաջացնում»։ Միխայիլ Սահակաշվիլին օգոստոսյան պատերազմից հետո նախագահի պաշտոնում լինելը որակել է «գրեթե գերբնական գոյատևման պատմություն»։