Լրահոս

03.08.2009 10:52


Իրանցի պատգամավորների խումբը պահանջում է դատապարտել Մուսավիին

Իրանի խորհրդարանում կառուցողականների ճամբարը ներկայացնող պատգամավորների խումբն ընդդիմադիրների առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին դատի է տվել։ Դատական հայցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Թագի Ռահբարը հայտարարել է, որ Մուսավիին և այդ երկրի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիին համարում է հունիսին կայացած Իրանի նախագահական ընտրություններից հետո տեղ գտած փողոցային անկարգությունների ամենագլխավոր մեղավորները։ 

«Մենք ցանկանում ենք, որ դատական կառույցները հետաքննություն անցկացնեն և պարզեն Մուսավիի հրահրիչ գործողությունները։ Այժմ նրանք պետք է իրենց արարքների համար պատասխան տան»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ իրանական ընդդիմության առաջնորդների հայտարարություններն ու կոչերը մասսայական անկարգություններ են հրահրել և հանգեցրել զոհերի։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը