Պետական դավաճանություն. ՀԱԿ–ը կոչ է անում քաղաքական մեծամասնությանը չքվեարկել
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված գազային համաձայնագրերը համարում է պետական դավաճանությանը հավասար գործարք: ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ նա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ եք խախտել ՀՀ սահմանադրությունը, ինչո՞վ կարող եք արդարացնել պետական դավաճանությանը համարժեք այդ համաձայնությունը, ինչո՞ւ է ոտնահարվում ՀՀ ողջ օրենսդրությունը:
–Դուք, իհարկե, կարողեք7անգամկրկնել, որորևէօրենքչեքխախտել, բայցմենքփաստարկվածենքխոսում: Դուք չեք կարող հերքել, որօրենքեքխախտել,-ասել է Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱրամՄանուկյանն էլ դիմել է խորհրդարանի ղեկավարությանը և քաղաքական մեծամասնությանը:
–2008–իցսկսած` ստորագրվելէ 22 արձանագրություն. մինչևչկարդաք, այսքվեարկությունըչանե՛ք: Այնտեղկանբաներ, որդուքէլչգիտեք,-ընդգծել է Ա. Մանուկյանը:
Սակայն երբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախարարից հետաքրքրվել է, թե խոսքը ի՞նչ արձանագրությունների մասին է, Ա. Մովսիսյանը պատասխանել է.
Պետական դավաճանություն. ՀԱԿ–ը կոչ է անում քաղաքական մեծամասնությանը չքվեարկել
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված գազային համաձայնագրերը համարում է պետական դավաճանությանը հավասար գործարք: ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ նա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ եք խախտել ՀՀ սահմանադրությունը, ինչո՞վ կարող եք արդարացնել պետական դավաճանությանը համարժեք այդ համաձայնությունը, ինչո՞ւ է ոտնահարվում ՀՀ ողջ օրենսդրությունը:
–Դուք, իհարկե, կարող եք 7 անգամ կրկնել, որ որևէ օրենք չեք խախտել, բայց մենք փաստարկված ենք խոսում: Դուք չեք կարող հերքել, որ օրենք եք խախտել,-ասել է Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ դիմել է խորհրդարանի ղեկավարությանը և քաղաքական մեծամասնությանը:
–2008–ից սկսած` ստորագրվել է 22 արձանագրություն. մինչև չկարդաք, այս քվեարկությունը չանե՛ք: Այնտեղ կան բաներ, որ դուք էլ չգիտեք,-ընդգծել է Ա. Մանուկյանը:

–Չգիտեմ։
7or.am