Քաղաքական

20.12.2013 14:05


Նաիրա Զոհրաբյան. «Գործող կառավարությանը քրեական պատիժ է սպասվում» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Գործող կառավարությանը քրեական պատիժ է սպասվում» (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է՝ կառավարությունը հասկանո՞ւմ է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունը։ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվածը հենց այդպիսի վասալային համաձայնագիր է համարում Ն. Զոհրաբյանը։

–Ուզում եմ նաև հարցնել՝ դուք տեղյա՞կ եք, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ինչի համար է ազատազրկման դատապարտվել։ Ասեմ՝ իր պետության շահերին հակասող գազային գործարք կնքելու և գազային գործարքի որոշ փաստաթղթեր իր երկրի խորհրդարանից, ժողովրդից թաքցնելու համար,–ասել է Ն. Զոհրաբյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Արմեն Մովսիսյանին և գործող կառավարությանը քրեական պատիժ է սպասվում, եթե ոչ այսօր, ապա վաղն անպայմա՛ն:

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը