Վարդան Օսկանյան. Ես ինձ՝ որպես պատգամավոր և ՀՀ քաղաքացի, խաբված եմ զգում
–Եսինձ՝որպեսպատգամավորևՀՀքաղաքացի, խաբվածեմզգում,–ԱԺ այսօրվա արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրին։
–Պետականգործչիհամարմիշտմիկարևորսկզբունքէեղել՝հնարավորէ՝իրականությունըչասել, բայցերբեքպետքչէստել: ԿառավարությունըպետքէանկեղծլինիԱԺ-ի և հատկապեսժողովրդիհետ: Եսայսօրինքսխաբվածեմզգում, որոհետևԴուքայսամբիոնիցբազմիցսհերքելեք՝ ասելով, թեՀայաստանիհամարգազիգինըչիբարձրացել,–ասել է Օսկանյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր եկել է և ուզում է, որ ԱԺ-ն վավերացնի այս գործարքը.
Վարդան Օսկանյան. Ես ինձ՝ որպես պատգամավոր և ՀՀ քաղաքացի, խաբված եմ զգում
–Ես ինձ՝ որպես պատգամավոր և ՀՀ քաղաքացի, խաբված եմ զգում,–ԱԺ այսօրվա արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրին։
–Պետական գործչի համար միշտ մի կարևոր սկզբունք է եղել՝ հնարավոր է՝ իրականությունը չասել, բայց երբեք պետք չէ ստել: Կառավարությունը պետք է անկեղծ լինի ԱԺ-ի և հատկապես ժողովրդի հետ: Ես այսօր ինքս խաբված եմ զգում, որոհետև Դուք այս ամբիոնից բազմիցս հերքել եք՝ ասելով, թե Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել,–ասել է Օսկանյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր եկել է և ուզում է, որ ԱԺ-ն վավերացնի այս գործարքը.
–Մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որի մասին մեզ տեղյակ չեք պահել։
Ի պատասխան՝ նախարարը պնդել է՝ ինքը երբեք չի հայտարարել, որ գազի գինը չի բարձրանալու:
7or.am