Արտասահմանում բուժում անցնելուց հետո այսօր խորհրդարան է այցելել գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նրա աշխատասենյակի մոտ եռուզեռ է տիրել. պատգամավորներից շատերն իրենց պարտքն են համարել անձամբ մտնել ներս և ողջունել գեներալին։
Մ. Գրիգորյանը սենյակից դուրս է եկել բավականին բարձ տրամադրությամբ՝ վստահեցնելով, որ իրեն շատ լավ է զգում։
Սակայն Երկրապահ կամավորականների միության նախագահի պաշտոնից նրա հեռացման մասին հարցը գեներալին նյարդայնացրել է.
–ԷդԵրկրապա՛հնաորոշում, թեովալինում, ով՝չէ: Էդլուրերպտտցնողներըէշակդերևյաննիեն,–ասել է Մ. Գրիգորյանը՝ համոզմունք հայտնելով, որ ԵԿՄ վարչությունն էլի իրեն է ընտրելու ։
–Ըտենցէլկա: Ոնցորձերտունըքոպապանքեզչճանաչի,–ընդգծել է նա։
Գեներալ Մանվել. «Էդ լուրեր պտտցնողները էշակ դերևյաննի են» (տեսանյութ)
Արտասահմանում բուժում անցնելուց հետո այսօր խորհրդարան է այցելել գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նրա աշխատասենյակի մոտ եռուզեռ է տիրել. պատգամավորներից շատերն իրենց պարտքն են համարել անձամբ մտնել ներս և ողջունել գեներալին։
Մ. Գրիգորյանը սենյակից դուրս է եկել բավականին բարձ տրամադրությամբ՝ վստահեցնելով, որ իրեն շատ լավ է զգում։
Սակայն Երկրապահ կամավորականների միության նախագահի պաշտոնից նրա հեռացման մասին հարցը գեներալին նյարդայնացրել է.
–Էդ Երկրապա՛հն ա որոշում, թե ով ա լինում, ով՝ չէ: Էդ լուրեր պտտցնողները էշակ դերևյաննի են,–ասել է Մ. Գրիգորյանը՝ համոզմունք հայտնելով, որ ԵԿՄ վարչությունն էլի իրեն է ընտրելու ։
–Ըտենց էլ կա: Ոնց որ ձեր տունը քո պապան քեզ չճանաչի,–ընդգծել է նա։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am