Այսօր՝ ժամը 11.30-ից, «Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները, ԱԺ–ում գումարված արտահերթ նիստին զուգահեռ, խորհրդարանի շենքի առջև բողոքի գործողություն են իրականացնում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև աղմկահարույց համաձայնագիրը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների վերաբերյալ, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը կհանձնի «Գազպրոմին»։
ԱԺ-ի դիմաց հավաքված մեծ թվով քաղաքացիներն իրենց ձեռքին ունեն համաձայնագրի այն կետերը, որոնք նախաձեռնության անդամները հատկապես վտանգավոր են համարում ՀՀ-ի համար։
ԱԺ-ի դիմաց բողոքի գործողություն է