Լրահոս

03.08.2009 10:22


Ժանտախտի բռնկման պատճառով չինական քաղաքում կարանտին է հայտարարվել

Ժանտախտի բռնկման պատճառով չինական քաղաքում կարանտին է հայտարարվել

Չինական Ցզիկետան քաղաքում երկու մարդ է մահացել ժանտախտի ծանրագույն տարատեսակից։ Վարակի բռնկման պատճառով քաղաքն իր 10 հազար բնակչությամբ մեկուսացվել է։

Հազվագյուտ հիվանդության զոհեր են դարձել 32-ամյա հովիվն ու նրա հարևանը։ Նրանք երկուսն էլ տիբեթցի են։ Հիվանդության ավելի քան տասը դեպք է գրանցվել։ Միևնույն ժամանակ հիվանդների վիճակը գնահատվում է կայուն։

Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС» գործակալությունը, այս պահին քաղաքի փողոցները դատարկ են, իսկ խանութների մեծ մասը՝ փակ։ Կառավարությունը արգելել է բնակչությանը լքել քաղաքը՝ փակելով բոլոր ճանապարհները։ Ցզիկետան քաղաք են ուղարկվել փորձագետ-բժիշկներ։

Ժանտախտի այս տարարտեսակը ուղեկցվում է 100% մահացությամբ բժշկական միջամտության  բացակայության դեպքում։ Այս տեսակը կարող է փոխանցվել մարդուց մարդուն՝ օդակաթիլային ճանապարհով։

 

Այս խորագրի վերջին նյութերը