Լրահոս

01.08.2009 16:00


Ս.Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ս.Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 31-ին Ղրղզստանում մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Հանդիպանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները:

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը, Ղրղզստանի Նախագահ Բակիևը ողջունել է ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին:

Իսսիկ-Կուլի մերձափնյա «Ռուխ-Օրդո» մշակութա-ազգագրական կենտրոնում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու և միջազգային անվտանգության հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տեղեկատվական քաղաքականությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ղրղզստանի Նախագահ Կուրմանբեկ Բակիևն ասել է, որ բաց և կառուցողական երկխոսություն է ծավալվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության, մասնավորապես կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ: ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ընդգծել են համակարգված տեղեկատվական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Նրանք նաև պայմանավորվել են Իսսի-Կուլի ափին երիտասարդական կենտրոն հիմնելու մասին:

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին Ղրղզստանի Նախագահ Բակիևի կողմից ՀԱՊԿ երկրների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:

Ղրղզստանից Հայաստանի Նախագահը կմեկնի Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզ, որտեղ ներկա կգտնվի «Ազգային գյուղ» հայկական մշակութային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, ծաղիկներ կդնի հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի շիրիմին, ինպես նաև հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը