Աշխարհ

19.12.2013 12:17


Վլադիմիր Պուտին. «Ոչ ոք որևէ մեկին չի խեղդել»

Վլադիմիր Պուտին. «Ոչ ոք որևէ մեկին չի խեղդել»

Այս պահին մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը։ Նման ձևաչափով նա ասուլիս է տալիս արդեն 9–րդ անգամ՝ սկսած 2001 թվականից։

Պատասխանելով Ուկրաինայի հետ օրերս ստորագրած համաձայնագրերին և Մաքսային միությանն անդամակցելու հարցերին՝ Վ. Պուտինն ընդգծել է.

–Ոչ ոք որևէ մեկին չի խեղդել։ Մենք ուղղակի տեսնում ենք, որ Ուկրաինան բարդ իրավիճակում է հայտնվել, և նրան պետք է օգնել։

Պուտինն ավելացրել է, որ Ուկրաինայի հետ համագործակցում են՝ ելնելով երկու երկրների եղբայրական հարաբերություններից.

–Սա մեր ուկրաինացի բարեկամների համար ակնհայտ աջակցություն է։ Ուկրաինայում ստեղծված է ծանր տնտեսական իրավիճակ՝ կապված ներքին և արտաքին բարդությունների հետ։ Մենք ընդհանրապես դեմ չենք ասոցացմանը, մենք ուղղակի ասում ենք, որ ստիպված պետք է լինենք պաշտպանել մեր տնտեսությունը։ Ես՝ որպես սիրողական սպորտսմեն, ասում եմ՝ եթե մի քիչ շարժեք մուսկուլները, ամեն ինչ հստակ կդառնա։ Մենք Ուկրաինայի հետ համագործակցելու որոշում ընդունել ենք՝ մի կողմից ելնելով մեր առանձնահատուկ հարաբերություններից, մյուս կողմից առաջնորդվելով ուկրաինացի ժողովրդի շահերով և իրատեսական հաշվարկներով։ Ինչո՞ւ ոչնչացնել մեր հիմնական գործընկերոջը։ Դուք այս իրական իրավիճակը, կարծես, ականջի կողքով եք անցկացնում,–ավելացրել է ՌԴ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը