Քաղաքական

19.12.2013 10:10


«Վարչապետի շրջապատի անձինք՝ կենսաթոշակայինի հոգաբարձուների խորհրդի կազմում»

«Վարչապետի շրջապատի անձինք՝ կենսաթոշակայինի հոգաբարձուների խորհրդի կազմում»

«Ժողովուրդը» գրում է.

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու մասին։ Այս անգամ, սակայն, հոգաբարձուների խորհրդի ղեկավարը ոչ թե անձամբ Տիգրան Սարգսյանն է, այլ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը։ Խորհրդի կազմում ընդգրկված են երրորդ էշելոնի պաշտոնյաներ՝ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի տեղակալ Ա. Ջհանգիրյանը, սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Սաիյանը, ԿԲ խորհրդի անդամ Ա. Դարբինյանն ու «Հայաստանի կենտրոնական դեպոզիտ» ԲԲԸ տնօրեն Վ. Ստեփանյանը։ Կարճ ասած՝ վարչապետի շրջապատի անձինք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը