ՄԻՊ-ը պարտադիր կուտակային կենսաթոշակների խնդրով առանձին չի դիմի ՍԴ
«Չորրորդ իշխանությունը» հայտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու հարցով առանձին դիմում չի ներկայացնի Սահմանադրական դատարան:
«Կուտակային կենսաթոշակների հարցով դիմում արդեն ներկայացվել է։ Քանի որ մենք համագործակցել ու աշխատել ենք ԱԺ խմբակցությունների հետ, ովքեր պատրաստում էին դիմումը, այսինքն՝ մենք նաև այդ ամբողջ ինֆորմացիան փոխանցել ենք իրենց, ուստի առանձին դիմում այս պահին դեռ ՄԻՊ–ը չի ներկայացնելու»,-երեկ հայտարարել է ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Կարմիրշալյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։