Լրահոս

18.12.2013 22:26


Ուկրաինան և Ռուսաստանը պլանավորում են 80 Ан-124 ինքնաթիռ սարքել

Ուկրաինան և Ռուսաստանը պլանավորում են 80 Ан-124 ինքնաթիռ  սարքել

Ուկրաինան և Ռուսաստանը պլանավորում են 80 Ан-124 ինքնաթիռ սարքել, որը թույլ կտա ստանալ 12.89 մլրդ դոլլար։ «ИТАР–ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը։

«Անկախության 22 տարիների ընթացքում նմանատիպ զանգվածային նախագիծ չի եղել։ Ընդհանուր հասույթը կկազմի 12.89 մլրդ դոլար։ Դա թույլ կտա մի քանի տասնամյակ համաշխարհային բեռնափոխադրումներում առաջատար դիրքեր զբաղեցնել»,–ասել է Ազարովը։

Կողմերը քանիցս հայտարարել են Ан-124–ի՝ աշխարհի ամենամեծ ինքնաթիռների արտադրության վերականգնման անհրաժեշտության մասին։ Ազարովի խոսքերով՝ Ан-124–ի արտադրությունը կվերականգնի Д-18т սերիական շարժիչի արտադրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը