Լրահոս

18.12.2013 21:01


Սամբոյի 2013թվականի վերջին խոշոր մրցաշարը

Սամբոյի 2013թվականի վերջին խոշոր մրցաշարը

2013թ. դեկտեմբերի 19-ից 22-ը Մոսկվայի Յարիգինի անվան մարզապալատում տեղի կունենա Սամբոյի աշխարհի գավաթի փուլ՝ աշխարհի վեցակի չեմպիոն Ասլամբեկ Ասլախանովի անվան ,,A,, դասի 12-րդ մրցաշարը, որին Հայաստանը կներկայացնեն մարզիկներ Տիգրան Կիրակոսյանը՝ 57կգ, Արեն Անտոնյանը՝ 62 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 68 կգ, Էդիկ Պետրոսյանը՝ 90 կգ, Գայանե Խաչատրյանը՝ 60 կգ և մարզիչ Վովիկ Խոջայանը:

Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Ըստ կազմակերպիչների՝ մրցաշարին կմասնակցի շուրջ 100 մարզիկ՝ 16 երկրից:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը