Լրահոս

18.12.2013 20:46


Չորսամյա փոքրիկի աչքի պրոթեզավորումը կարելի է համարել լուծված

Չորսամյա փոքրիկի աչքի պրոթեզավորումը կարելի է համարել լուծված

«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված «Չորսամյա Ֆելիքսի ամանորյա երազանքն էլ` աչքի ոսպնյակն է» (http://shirakcentre.org/hy/news/20550-shirakcentreorg) տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո աննախադեպ արձագանքներ եղան: Բազմաթիվ մեր հայրենակիցներ ցանկություն հայտնեցին անմիջական աջակցություն ցուցաբերել տեսանյութում ներկայացված այս ընտանիքին: Այսօր՝ վաղ առավոտյան, «Շիրակ կենտրոնի» գրասենյակ զանգահարեց նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Հայկանուշ Ավետիսյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: Զանգեր ստացանք նաև առողջապահության նախարարությունից:

Պաշտոնյաները մեզ հավաստիացրեցին, որ արդեն իսկ խնդիրը լուծված է: Ձեռք բերված համատեղ պայմանավորվածության համաձայն՝ Երևանում երկուշաբթի օրը սոցապնախարարության և «Փրկություն» կազմակերպության կողմից կիրականացվի չորսամյա Ֆելիքսի բացակա աչքի արհեստական պրոթեզավորում: Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ այսօր առավոտյան՝ տեսանյութը դիտելուց անմիջապես հետո, Շիրակի մարզպետարան է հրավիրվել երեխայի մայրը, նրան տրվել է բժշկական ուղեգիր, ինչպես նաև անհրաժեշտ գումար ճանապարհածախսի համար:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը