Լրահոս

18.12.2013 20:19


Գերմանիան մեղադրել է ՌԴ–ին Ուկրաինային ճնշելու համար

Գերմանիան մեղադրել է ՌԴ–ին Ուկրաինային ճնշելու համար

Գերմանիայի նորանշանակ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը խայտառակություն է համարել Ռուսաստանի՝ Ուկրաինայի տնտեսական խնդիրներին շահադիտական նկատառումներով միջամտելը և ճնշումները ԵՄ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու համար։ Այս մասին գրում է «Ռոսբալտը»՝ «Украинская правда»–ին հղումով։

Արտգործնախարարի պաշտոնում իր առաջին հայտարարության մեջ Շտայնմայերը դատապարտել է նաև ուկրաինական իշխանությունների՝ ցուցարարների նկատմամբ կիրառած բռնությունները։

Պաշտոնյան հայտարարել է, որ հինգշաբթի Լեհաստան է մեկնելու՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուկրաինա մատակարարվող ռուսական գազը 2014–ից կարժենա 1000 խմ-ի դիմաց 268,5 դոլար՝ ներկայիս 400 դոլարի փոխարեն: Սակայն ուկրաինացի փորձագետները մտավախություն ունեն, որ փոխարենը ՌԴ–ին հասանելի կլինեն ուկրաինական ռազմավարական նշանակության օբյեկտները։

Այս խորագրի վերջին նյութերը