Ալեքսան Հարությունյան. «Հայաստանում հեռուստատեսային գովազդի մասին օրենքը պետք է փոխվի»
-Կարծում եմ, որ Հայաստանում հեռուստատեսային գովազդի մասին օրենքը պետք է փոխվի, պետք է ավելի խստացվի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։
-Մենք այդ աշխատանքը նախաձեռնել ենք էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, և կարծում եմ, որ եթե ոչ աշնանը, ապա ավելի ուշ Ազգային ժողովում այդ հարցը կքննարկվի։
Ալեքսան Հարությունյանը նշել է, թե պետք է լինեն հստակ խստացումներ.
-Այնպես, ինչպես եվրոպական երկրներում է։ Մասնավորապես Հանրային հեռուստաընկերության համար այդ խստացումները կլինեն ավելի շատ, որովհետև Հանրայինը մի մասով սնվում է նաև պետական բյուջեից և պարտավոր է ավելի խիստ սահմանափակումներ ունենալ գովազդի և՛ ժամանակի, և՛ տեսակի առումով, քան մասնավոր ընկերությունները։ Այդ խնդիրը օրենսդրական դաշտի լուծման հարց է։

7or.am