Մեկնաբանություն

18.12.2013 12:49


Պետությունն ու խավարասերները

Պետությունն ու խավարասերները

Սպանեց էս եղանակը։ Առաջիկա օրերի տեսությունն էլ հուսադրող չի։ Ո՞նց անենք, որ արև դուրս գա։ Մյուս կողմից էլ, եղանակը միանգամայն համահունչ է պետության տրամադրությանը։

Այսօրվա Հայաստանը տրամադրություն չունի։ Անջատել են արևը։ Անջատել են, իսկ միացնելու ո՛չ ձևը գիտեն, ո՛չ էլ հնարավորություն ունեն։ Իրենց արհեստական լուսավորությունը փորձում են պարտադրել բոլորին։ Բայց, միևնույն է, արև չկա։

Իշխանական քարոզչամեքենան այնքան խոսեց «մութ ու ցուրտ տարիներից» և այնքան կիրառեց այդ քարոզչագործիքը, որ ինքը հայտնվեց մթի ու ցրտի մեջ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով։ «Մութ ու ցրտի» մեջ է հայտնվել նաև հանրությունը։

Մի խոսքով, հիմա իսկական մութ ու ցուրտ է, այլ ոչ թե քարոզչական։ Արդեն մի քանի տարի է այդպես։ Պարզապես հիմա, երբ արև չկա, դա ավելի սուր է զգացվում։ Կարելի է համբերատար սպասել, որ ամեն ինչ իր տեղն ընկնի, որ արևի գողերն այլևս երբեք արևի երես չտեսնեն։

Բայց ժամանակը ցույց տվեց՝ որքան երկար ենք համբերում, այնքան ավելի է վատանում... Հասկանալի է, որ այս գաղջ շրջանն էլ իր «հերոսներով» կանցնի։ Սակայն ինչ–որ բան ձեռնարկելու պահն է, որ «մութն ու ցուրտն» անցնի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը