Վահան Բաբայան. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կառավարությունն անկարող է»
–Երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ նախարարը խելքը գլխին որևէ փաստարկ չբերեց գազի կուտակված պարտքի վերաբերյալ,–այսօր հրավիրված ասուլիսում իր տպավորություններով է կիսվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։
Նա ընդգծել է, որ, փաստորեն, կառավարությունը գաղտնի է պահել գազի գնի թանկացման գործընթացը, որպեսզի ինչ-որ մի ավանտյուրայի շնորհիվ կարողանա կանխել իրավիճակը:
–Ինչպեսկարողենքմենքդահամարելբանակցություններ, եթեայդընթացքումգինէթանկացել։ ՀՀ կառավարության մասնաբաժինը շատ էժան է հանձնվել ռուսական կողմին: Ի դեպ, մի շատ վտանգավոր կետ կա՝ մինչև 2043թ. ՀՀ-ն իրավունք չունի փոփոխությունների ենթարկել գազային գործընթացները: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կառավարությունն անկարող է,–ավելացրել է Վ. Բաբայանը:
ԲՀԿ–ական պատգամավորը նաև հավելել է, որ սովորաբար եթե կառավարությունը ձախողում է, պետք է հրաժական տա, ինչն այս կառավարությունը պետք է վաղուց արդեն արած լիներ։
–Սերժ Սարգսյանի՝ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին հայտարարությունը դեռ ուժի մեջ է։ Մեր կառավարութունը հրաժարական տալու շատ առիթներ ունի: Նշեմ, որ մտնում ենք մի փուլ, երբ հասարակությունը պետք է կա՛մ պայքարի, կա՛մ համակերպվի մեզ թելադրվողի հետ,–ասել է նա:
Վահան Բաբայան. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կառավարությունն անկարող է»
–Երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ նախարարը խելքը գլխին որևէ փաստարկ չբերեց գազի կուտակված պարտքի վերաբերյալ,–այսօր հրավիրված ասուլիսում իր տպավորություններով է կիսվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։
Նա ընդգծել է, որ, փաստորեն, կառավարությունը գաղտնի է պահել գազի գնի թանկացման գործընթացը, որպեսզի ինչ-որ մի ավանտյուրայի շնորհիվ կարողանա կանխել իրավիճակը:
–Ինչպես կարող ենք մենք դա համարել բանակցություններ, եթե այդ ընթացքում գին է թանկացել։ ՀՀ կառավարության մասնաբաժինը շատ էժան է հանձնվել ռուսական կողմին: Ի դեպ, մի շատ վտանգավոր կետ կա՝ մինչև 2043թ. ՀՀ-ն իրավունք չունի փոփոխությունների ենթարկել գազային գործընթացները: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կառավարությունն անկարող է,–ավելացրել է Վ. Բաբայանը:

7or.am