Լրահոս

01.08.2009 13:57


Լավրով. «Ռուս–ղրղզական ռազմական ուսումնական կենտրոնը բաց կլինի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական և ղրղզական զինծառայողների համար նախատեսված ուսումնական կենտրոնը բաց կլինի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է անցել ՀԱՊԿ ղրղզական վեհաժողովը, Լավրովն ասել է, որ այն բոլոր հարցերը, որոնք անհրաժեշտ էր քննարկել համատեղ գործունեության համար,  քննարկվել են, և նախագահները հույս են հայտնել, որ աշնանը նախատեսված Արագ արձագանքման համատեղ ուժերի զորավարժությունները բարեհաջող կանցնեն։

Բացի այդ, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի տեխնիկական նախագահությունը ՀԱՊԿ-ում մինչև այն պահը, երբ Բելառուսը պատրաստ կլինի ստանձնել նախագահության ողջ գործառույթը։ Նրա խոսքերով՝ Բելառուսի նախագահը վեհաժողովի ժամանակ հայտարարել է.  «Այդ հարցը դիտարկվում է, և համապատասխան որոշումները ժամանակի հետ կընդունվեն»։

 

Այս խորագրի վերջին նյութերը