Քաղաքական

18.12.2013 10:25


Արման Սաղաթելյան. «Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա 7 տոկոս տնտեսական աճ ապահովելուն»

Արման Սաղաթելյան. «Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա 7 տոկոս տնտեսական աճ ապահովելուն»

«ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով կառավարության կողմից 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու կամ հակառակ դեպքում հրաժարական տալու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականին, ասել էր, թե դա քաղաքական հորդոր էր։

Այս հայտարարության մասին Ս. Սարգսյանի վերաբերմունքը «Ժողովուրդ»-ը ճշտեց նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից։ Վերջինս, մեր հարցմանն ի պատասխան, ասաց, որ դեկտեմբերի 13-ին՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանն անդրադարձել է այդ հարցին՝ բացատրելով նաև, թե երբ և ինչպես են դիտարկվելու դրված նպատակների ու ձեռք բերված արդյունքների միջև հնարավոր շեղումները։

«Կարծում եմ՝ այս հարցին Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա իր կողմից նախանշված ժամկետներում՝ համապատասխան վերլուծությունների քննարկումից հետո»,–ասաց նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը