Կարծիք

17.12.2013 23:50


Արեգ Գևորգյան.

Արեգ Գևորգյան.

Դեպի ՍԴ երթը բավական տպավորիչ ու խոստումնալից էր: Հատկապես ուրախալի էր ընդդիմադիրների միասնականությունն ու նրանց համերաշխ համագործակցությունը քաղաքացիական շրջանակների հետ: Սա արդեն, կարծես, վերածվում է մի սովորական երևույթի, ինչը կարող է ստեղծել ռեժիմի դեմ համազգային դիմադրության կազմակերպման բոլոր նախադրյալները:

Սակայն լսելով խնդրի դեմ պայքարող երիտասարդների ելույթները՝ տպավորություն ստեղծվեց, որ նրանց ուշադրությունից վրիպել է մի շատ կարևոր հանգամանք, որը, համոզված եմ, հետագա գործողությունների պլանավորման ու կազմակերպման գործում ունենալու է առանցքային նշանակություն: Այդ հանգամանքը Սերժ Սարգսյանի` օրերս հնչեցրած կածիքն է տվյալ խնդրի վերաբերյալ:

Խոսելով կենսաթոշակային պարտադիր վճարումների մասին և հրապարակայնորեն արդարացնելով ժողովրդի թալանը՝ Սերժ Սարգսյանը օրենքի միջոցով իրականացվող պետական ռեկետի ողջ պատասխանավությունը վերցրեց իր ուսերին՝ աղաչելով ու պաղատելով հանրությանը տվյալ խնդրով բոլոր հարվածներն ուղղել իր դեմ:

Կարծում եմ` չի կարելի հիասթափեցնել ավազակապետին: Սահմանադրական դատարանից հավանական ու կանխատեսելի մերժումը ստանալուց անմիջապես հետո, երբ սպառվեն պետական մարմինների միջոցով խնդիրը կարգավորելու բոլոր հնարավորությունները, անհրաժեշտ է անցնել կոշտ գործողությունների այս և այլ հակաժողովրդական օրենքների ու գործողությունների միակ պատվիրատուի հեռացումը պարտադելու նպատակով:

Սերժ Սարգսյանի իշխանության հեռացումն ու իրավական պետության կառուցումն արժանապատիվ կյանք ունենալու մեր միակ երաշխիքն է:

Արեգ Գևորգյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը