Լրահոս

01.08.2009 13:10


Ռուսաստանը Ղրղզստանում լրացուցիչ զորախումբ կմտցնի

Ղրղզստանի տարածք ռուսական լրացուցիչ զորախումբ կմտցվի, և երկու երկրների զինծառայողների վերապատրաստման ուսումնական կենտրոն կստեղծվի։ Այս մասին ասված է օգոստոսի 1-ին Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Կուրմանբեկ Բակիևի միջև կնքված հուշագրում։ Զորախումբն ընդհանուր առմամբ գումարտակի չափ կլինի։ Դրա վերաբերյալ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2009թ. նոյեմբերի 1-ին։ Նախատեսվում է այն կնքել 49 տարով՝ ևս 25 տարի մեխանիկորեն երկարաձգելու հնարավորությամբ։

Ներկայում Ղրղստանում տեղակայված է ռուսական ռազմաօդային ուժերի բազան ու ևս մի քանի ռազմական օբյեկտ։ Բացի այդ, հանրապետության տարածքում է գտնվում ամերիկյան «Մանաս» ավիաբազան, որի միջոցով սպասարկվում են Աֆղանստանում գտնվող ԱՄՆ զորքերը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ռուսական ևս մեկ զորախմբի հայտնվելուն կտրուկ դեմ են հարևան Ուզբեկստանի իշխանությունները։

Ըստ «Интерфакс»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը