Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար լուսանկարիչ է ձերբակալվել
Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, հղում կատարելով հունական օրինապահ մարմինների հաղորդագրությունից, Հունաստանում մի լուսանկարիչ է ձերբակալվել՝ Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Երեսնամյա Օզեր Տելատողլուն ձերբակալվել է հուլիսի 26-ին Սամոտրեկի կղզում, երբ փորձել է լուսանկարել տեղական ռազմական օբյեկտներից մեկը։
Ավելի ուշ ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է ռազմական օբյեկտների ևս 300 լուսանկար, որոնք արվել են Էվրոսում։
Ըստ հունական օրենսդրության՝ Տելատողլուն կարող է բանտում մնալ մինչև մեկ տարի։ Այդքան ժամկետ է տրամադրվում նյութերի նախապատրաստման և դատական գործ սկսելու համար։
Եթե լուսանկարչի մեղքն ապացուցվի, նրան սպառնոււմ է մինչև 20 տարի ազատազրկում։