Կարծիք

17.12.2013 14:34


«Պարտք, որը գոյացել է մեր կառավարության գաղտնի և տխրահռչակ բանակցությունների ընթացքում»

«Պարտք, որը գոյացել է մեր կառավարության գաղտնի և տխրահռչակ բանակցությունների ընթացքում»

Կառավարությունը գազի գնի վերանայման հարցում ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում 2010թ.-ից։ Հետաքրքրական է, որ, այսպես կոչված, բանակցություններին զուգահեռ ռուսական կողմը պարբերաբար բարձրացրել է գազի գինը, այսինքն՝ չի պահպանվել ստատուս-քվոն մինչև բանակցությունների ավարտը։ Եվ այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում է, որ իրենց բանակցություններն արդյունավետ էին, և դա այն դեպքում, երբ իրենց բանակցությունների ողջ ընթացքը եղել է գաղտնի, իսկ գազի գինը արդյունքում թանկացել է։ Իսկ այսօր ԱԺ են բերել մի համաձայնագիր, որով ուզում են «Հայռուսգազարդ» ընկերության մեր 20% մասնաբաժինը հանձնել ռուսական կողմին 300մլն դոլար պարտքի դիմաց, այն նույն պարտքի, որը գոյացել է մեր կառավարության գաղտնի և տխրահռչակ բանակցությունների ընթացքում։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը