Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիներն այս պահին Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Սահմանադրական դատարան՝ պահանջելու կասեցնել այդ օրենքը։ Նրանք պարզել են «Պահանջում ենք մեր իրավունքը» գրությամբ մեծ պաստառ և բացականչում են՝ «Ո՛չ պարտադիրին», «Ո՛չ Սերժին», «Ո՛չ գողերին»։
Նրանք ոտքերով դոփելով ընթանում են առաջ և մայթերին կանգնած իրենց հետևող քաղաքացիներին կոչ անում՝ միանալու իրենց պահանջին։
Մինչ երթը Ազատության հրապարակում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ լուրջ պայքար է սպասվում, իսկ այդ գրավականը ժողովրդի միասնությունն է։
–Այս օրենքի կիրառումը բերելու է գործազրկության։ Իշխանությունը պահանջում է, որ մարդիկ հետ գցեն, բայց ինչը հետ գցեն, որ այսօր չեն կարողանում աշխատել,–նշել է նա։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ է արել չհավատալ կեղծ խոստմանը, թե գործատուն աշխատողի փոխարեն կվճարի պարտադիր կուտակային կենսաթոշակը.
–Որևէ գործատու հակառակ չի գնա բիզնես կանոններին։ Սա խատառակ, անամոթ խաբեություն է։ Սա մոլորություն է, որպեսզի դուք՝ քաղաքական ուժերի հետ միասին, չհավաքվեք այստեղ և չպայքարեք ձեր, մեր, բոլորի իրավունքների համար։
Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ ինչպես գազի դեպքում խաբեցին, այնպես էլ հիմա են ուզում խաբել և գումար վերցնել քաղաքացիներից։
–Մենք միասնական պայքարով պետք է հասնենք նրան, որ իշխանություններն ընտրվեն ձեր կողմից և պաշտպանեն ձեր շահերը։ Բոլորս միասին մինչև վերջ պետք է պայքարենք, և այդ դեպքում է միայն հնարավոր հաջողության հասնել,–ընդգծել է նա։
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ պնդել է, որ իշխանությունը խաբում է բոլորին, խաբում է բացահայտ՝ առանց ամաչելու.
–Տիգրան Սարգսյանը, նայելով երիտասարդների աչքերին, չի ասում ճշմարտությունը, որ այդ գումարները հարկավոր են այսօրվա՛ խնդիրները լուծելու համար։ Այսօր նույնիսկ թոշակները չեն կարողանում վճարել, դրա համար էլ այս ձևն են ընտրել։ Այս իշխանությունն այլ հնարավորություն չունի գումար աշխատելու, բիզնեսը պետք է կլպի, քաղաքացիների գրպանները մտնի։
Վ. Խաչատրյանը նաև ընդգծել է, որ իշխանությունը քաղաքացիների բարեհամբույր և կուլտուրական վերաբերմունքն իր հանդեպ չի հասկանում։
–Այս ռեժիմը հասկանում է միայն ուժը, իրենք ձեզ հետ կխոսեն միայն այն ժամանակ, երբ ձեր ուժը տեսնեն։ Սա գողություն է, սա ավազակապետության գործելաոճ է։ Եվ ինչքան փորձեք քաղաքական քայլեր չանեք, չի ստացվելու։ ՀՀ–ում ստեղծված իրավիճակը միայն կարելի է լուծել քաղաքական մեթոդներով։ Իրենք ուզում են ստիպել, որ դուք երկրից գնաք, բայց դուք երկրից չեք գնալու. Սերժ Սարգսյա՛նն իր թիմով պետք է գնա և վերջ,–եզրափակել է Վ. Խաչատրյանը։
«Ո՛չ պարտադիրին», «Ո՛չ Սերժին», «Ո՛չ գողերին». երթը մեկնարկեց

7or.am