Քաղաքական

17.12.2013 13:00


Նաիրա Զոհրաբյան. «Գործարարները հատ–հատ գնում են շոու–գործարքների կառավարության հետ»

Նաիրա Զոհրաբյան. «Գործարարները հատ–հատ գնում են շոու–գործարքների կառավարության հետ»

Այս պահին Ազատության հրապարակից մեկնարկում է երթը՝ դեպի Սահմանադրական դատարան։ Երթի մասնակիցները դատարանից պահանջելու են կասեցնել կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի մասին օրենքի կիրառումը։ Բողոքի գորոծողության մասնակիցներին միացել են նաև ԱԺ 4 խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ հենց Ազատության հրապարակում հավաքված երիտասարդներն են պահանջատերը, ովքեր չեն զիջի։

–Հատ–հատ գործարարները շոու–գործարքների են գնում կառավարության հետ, թե իրենք կվճարեն կուտակային կենսաթոշակը։ Այս մարդիկ եկել են այստեղ՝ ասելու, որ չեն հավատում քաղաքական շոուներին։

Երեկ ԱԺ 36 պատգամավորները ՍԴ դիմումը հանձնել են ԱԺ նախագահին, իսկ այսօր՝ երթի ավարտին, իրենց կոչ–հայտարարությունը կփոխանցեն ՍԴ–ին։

–Եթե շատ ազնիվ լինեմ, ես անձնապես ակնկալիք չունեմ ՍԴ–ից,–ասել է Ն. Զոհրաբյանը,–բայց պետք է միշտ հուսալ, որ մի օր ՍԴ–ն անաչառ որոշում կկայացնի։ ՍԴ–ն գոնե պիտի առաջարկի կասեցնել օրենքի կիրառումը հունվարի 1–ից։ Պարտադիր բաղադրիչը պետք է հանվի, դա միանշանա՛կ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը