Ի տարբերություն Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Հայաստանում ռևանշիզմը կատարյալ մարմնավորում չստացավ: 1988-90թթ. հրապարակային զանգվածային գործընթացի իներցիան, ըստ երևույթին, բավական ուժեղ էր, որպեսզի ապահովեր քոչարյանական Հայաստանի որոշ առանձնահատկություններն ընդհանուր հետսովետական ռևանշիզմի համատեքստում:
Այդ առանձնահատկությունների մեջ կարելի է նշել մի քանիսը: Նախ, ողջ 2000-ականների ընթացքում Հայաստանին բնորոշ է եղել մեկ իշխող կուսակցության բացակայությունը: Թեկուզև ձևական առումով, բայց իշխանությունը ձևավորվում էր մի քանի ուժերի կոնսենսուսի արդյունքում: Իշխանության մեջ մտնողներն այդպես էլ չմիաձուլվեցին մեկ միասնական քաղաքական ուժի մեջ: Բացի այդ, տարբեր ժամանակներում իշխանության մաս կազմող քաղաքական կուսակցություններից գոնե երկուսը՝ Դաշնակցությունը և Հանրապետականը, ի սկզբանե եղել են իրական գաղափարական-քաղաքական ուժեր, այլ ոչ թե արհեստական՝ պատվերով ստեղծված ժամանակավոր պրոյեկտներ: Թեկուզև չնչին չափով, բայց երկուսն էլ (կամ առնվազն՝ Դաշնակցությունը, իսկ Հանրապետականը՝ մինչև Ա. Մարգարյանի մահը) պահպանեցին իրական քաղաքական ուժ լինելու իրենց ներուժը: Այսինքն, կա որոշակի սահմանագիծ, և դա ցույց տվեց Դշնակցության՝ կոալիցիայից դուրս գալու օրինակը, որից հետո տվյալ քաղաքական ուժի ղեկավարությունը, թեկուզև ստիպված, թեկուզև՝ կիսատ-պռատ, բայց չի կարող շարունակել բացարձակ հարմարվողականության գիծը: Դրա պատճառն այն է, որ սահմանափակում կա՝ ի դեմս այն իրական գաղափարի կամ քաղաքական ծրագրի, որն ի սկզբանե դրված է կուսակցության հիմքում: Նույնը չի կարելի ասել ռևանշիզմի տեսակետից ավելի կատարյալ՝ «պրոյեկտիվ» ուժերի՝ «Օրինաց Երկրի», «Բարգավաճ Հայաստանի» մասին, որոնց դեպքում հարմարվողականության քաղաքական գծի ցանկացած ամենաարմատական շրջում մարսելու կարողությունը, ըստ էության, անսահմանափակ է:
Բացի այդ, 2000-ականների ողջ ընթացքում Հայաստանին բնորոշ էր զանգվածային հրապարակային քաղաքականության՝ ըստ էության չմարող ակտիվությունը, որը հատկապես դրսևորվում էր համապետական ընտրությունների ընթացքում: Ո՛չ 2003թ., ո՛չ էլ 2008թ. նախագահության իշխանական թեկնածուին չհաջողվեց տանել համոզիչ և կատարյալ հաղթանակ: Երկու դեպքում էլ նախագահական ընտրությունները հանգեցրին նախահեղափոխական իրավիճակների, որոնց ելքը միանշանակ կանխատեսելի չէր: 1988թ. արքետիպը, որը խոր հիմքեր է դրել հասարակական հոգեբանության մեջ, թույլ չի տալիս ավտորիտար կայունության իլյուզիան հասցնել կատարյալի:
Եթե այս իրողությունները համեմատենք ռևանշիզմի հաղթանակի տեսակետից օրինակելի Ադրբեջանի կամ Ռուսաստանի իրավիճակների հետ, ապա ավելի պարզ կդառնա հայաստանյան առանձնահատկությունների նշանակությունը: Երկու երկրներում էլ առկա է մեկ իշխող կուսակցություն՝ «Ենի Ադրբեջանը» և «Եդինայա Ռոսիան», որոնց մեջ փաստորեն ընգրկված է իշխանական ողջ վերնախավը: Դրանցից դուրս չկա որևէ քաղաքական ուժ, որը կրողը լինի իրական իշխանության թեկուզ փոքր մասի: Կուսակցություններ կոչվող այդ կազմակերպություններն իրականում որևէ կապ չունեն դասական իմաստով քաղաքական կուսակցություն երևույթի հետ: Դրանք զուտ բյուրոկրատիան միավորող կառույցներ են, որոնք չունեն ո'չ անցյալ, ո'չ ապագա, քանի որ ձևավորվել են իշխանական պատվերով և անհետանալու են մեկ օրում՝ այդ պատվերի անհետացման հետ միասին (ինչպես անհետացան 90-ականների ռուսական իշխանական «կուսակցությունները»՝ «Նաշ Դոմ Ռոսիա», «Վիբոռ Ռոսիի»): Այս կառույցները նույնիսկ ձևական առումով չունեն հստակ գաղափարախոսություն և ռացիոնալ քաղաքական ծրագիր: Վերջիններս փոխարինված են իմաստազուրկ և տրամաբանական տարրական սխալներով լի հռետորականությամբ, ոչ մի բան չասող տափակություններով, հետսովետական քառակուսիգլուխ և հետույքադեմ բյուրոկրատի ծանրախոսությամբ, որի մեջ զուր է փնտրել իմաստի (այսինքն՝ արտահայտվող հասկացության և իրականության կապի) որևէ մնացուկ իսկ: Այդ «ոչմիբանությունը» շատ լավ արտահայտում են կուսակցությունների անվանումները, որոնք ոչ մի բան չասելով կուսակցության քաղաքական և գաղափարական դիրքորոշման մասին՝ զուտ վերացական «օդացնցումներ» են կամ քնարական զեղումներ (մեր իրականության մեջ էլ քիչ չեն այդպիսի ապաքաղաքականացված անվանումները. բացի «Օրինաց Երկրից» և «Բարգավաճ Հայաստանից», կարելի է հիշել արդեն «օղորմածիկ» «Հզոր Հայրենիք»-ը, «Արժանապատիվ ապագա»-ն և էլի բազմաթիվ «Ճաճանչափայլ հեռանկարները»):
Ինչ վերաբերում է հրապարակային զանգվածային քաղաքականությանը, ապա հատկապես Ռուսաստանն այդ առումով Հայաստանի ուղիղ հակապատկերն է: Հետաքրքիր է, որ զանգվածային ակտիվությունը Ռուսաստանում ոչ միայն «դե ֆակտո» չափազանց սահմանափակված է, այլև, այսպես ասած, դատապարտված է գաղափարական մակարդակով: Նոր ռուսական ռևանշիստական գաղափարախոսությունը հրապարակային քաղաքականության ցանկացած դրսևորում՝ Ուկրայինայից մինչև Իրան և Մադագասկարից մինչև Հայաստան, մեկնաբանում է մանիպուլյացիայի, արտաքին միջամտության, դավադրության եզրաբանությամբ: Այդ աշխարհընկալման հիմքում ընկած փիլիսոփայության վերհանումն առանձին թեմա է, բայց ավելորդ չէ նշել, որ հայաստանյան ռևանշիստները, մեկնաբանելով 2008թ. դեպքերը, գտնվում են ռուսական այդ պարանոյիկ հայեցակարգի բացարձակ ազդեցության տակ:
Այս կարճ համեմատական ակնարկը հաստատում է, որ Հայաստանում ռևանշիզմը չի հասել իր լիարժեք մարմնավորմանը: Այս առումով Հայաստանը մի տեսակ դեռևս անցումային, ուրեմն և՝ անկայուն փուլում է: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ գործընթացի ավարտը դեռ առջևում է: Այսինքն, 2000-ականներին ձևավորված համակարգը դեռևս շարժի մեջ է, և բնական միտումը նրան պետք է տանի դեպի է՛լ ավելի կենտրոնացված և ավտորիտար համակարգ: Մյուս կողմից, կարող է պարզվել, որ հայաստանյան հասարակությունը, այնուամենայնիվ, բավականաչափ ներուժ ունի, որպեսզի ռևանշիզմի կատարյալ մարմնավորումն այդպես էլ իրականություն չդառնա: Եվ քանի որ անցումային՝ անկայուն փուլը չի կարող անվերջ տևել, ուրեմն մյուս միտումը կարող է լինել այն, որ այդպես էլ վերջնականապես չձևավորված համակարգը փլուզվի: Թե ո՞ր միտումը ավելի մեծ շանսեր ունի իրականանալու, կարելի է ավելի լավ հասկանալ, եթե կատարենք մեր այս շարքի վերջին՝ նախաամփոփային դիտարկումը՝ քոչարյանական Հայաստանը տեղադրենք իր ժամանակվա համաշխարհային համատեքստի մեջ:
Անցյալ անկատար (մաս 7)
Սկիզբը տե՛ս…

Հրանտ Տեր-Աբրահամյան