Լրահոս

01.08.2009 11:24


Կ. Բակիև. «ՀԱՊԿ–ի տարածքում միջազգային ահաբեկիչներ են գործում»

Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպման պատասխանատվության տակ գտնվող տարածքում ստեղծված իրավիճակը անվտանգության և միջազգային ահաբեկչության տեսանկյունից գնահատում է բարդ։ Այդ մասին նա հայտարարել է ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական վեհաժողովի բացման ժամանակ։

«Օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք տեղ գտան Կովկասում, Ղրղզստանում։ Հունիս ամսվա ընթացքում Ղրղզստանում գրոհայինների երկու խմբավորում է ոչնչացվել։ Նրանք բոլորն էլ կապված են միջազգային ահաբեկչության հետ։ Այս հարցը կարևոր է և բոլորին է վերաբերում»,- ասել է Բակիևը՝ առաջարկելով քննարկել այդ խնդիրը։

Ըստ «Вести»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը