Կարծիք

17.12.2013 10:42


Սևակ Դանիելյան

Սևակ Դանիելյան

Եթե ուզում ենք մի բան փոխենք, ապա բոլորս դեպի Ազատության հրապարակ:

Ավտորիտար և տոտալիտար ռեժիմները, բացի իրենց քաղաքացիներին կողոպտելուց և ճնշելուց, ունեն մեկ յուրահատկություն` իրենք զիջում են միայն այն դեպքում, եթե իրենց առջև ուժ են տեսնում: Սերժ Սարգսյանի կառուցած ռեժիմը հենց այս տիպի ռեժիմ է, և միայն ուժն ու միասնությունը կարող է իրենց ստիպել զիջումների գնալ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման որոշումը հենց նա է ընդունել, և պայքարը նրա դեմ պետք է ուղղված լինի: Դրա առաջին քայլը պետք է դնել այսօր` Ազատության հրապարակում: Ինչքան շատ մարդ լինի, այնքան շատ հնարավորություն կա, որ ռեժիմը կգնա զիջումների: Այլ ճանապարհով արդեն հնարավոր չէ այս երկրում որևիցե բան փոխել:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը