Քաղաքական

16.12.2013 14:37


Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Ռուստամյանն ԱԺ նախագահին են հանձնել ՍԴ ուղղված դիմում-բողոքը

Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Ռուստամյանն ԱԺ նախագահին են հանձնել ՍԴ ուղղված դիմում-բողոքը

Րոպեներ առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին 36 պատգամավորի ստորագրությամբ հանձնեցին կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկող, Սահմանադրական դատարան ուղղված դիմում-բողոքը: Այս մասին zham.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ համաձայն ընթացակարգի` 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովը այն պետք է փոխանցի Սահմանադրական դատարան:

Տեղեկացնենք, որ վաղը` ժամը 12:30-ին, Ազատության հրապարակից չորս քաղաքական ուժերի` ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ եւ «ԴԵՄ ԵՄ - ՀՀ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Սահմանադրական դատարան` հայտարարության տեքստ հանձնելու Սահմանադրական դատարանին:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը