Կարծիք

16.12.2013 13:35


Վախթանգ Մարգարյան

Վախթանգ Մարգարյան

Ընկճված, նեղսրտած, անարդարությունից հոգնած կամ չարացած լինելն ամենևին չի նշանակում, որ պետք է դադարեք մարդ լինելուց։

Ցերեկները հնազանդ հորթի կյանքով ապրում եք, մութն ընկնելուն պես, համակարգչի առջև նստելով, արծիվ եք դառնում։ Ո՛չ ձեր կյանքն եք կարողանում վայելել, ո՛չ էլ ուրիշի մահը հարգել։ Ու բացարձակ կապ չունի, թե ով է հեռացածը։ Դո՛ւք, որ տարրական արժեքների մասին գաղափար չունեք, ո՞նց եք պատկերացնում արժանիների հաղթանակը։

Լավ է՝ էս սոցիալական ցանցերն էլ կան։ Իսկը ձեր տեսակի համար են։ Իշխանությունը կփոխվի, ժամանակները կփոխվեն, դուք միշտ էլ մնալու եք նույնը՝ ընկճված ու չարացած։ Դուք հասկացաք։

Այս խորագրի վերջին նյութերը