Լրահոս

03.08.2009 09:40


Իրանցի ընդդիմադիրները հեռանում են Թեհրանից

Նախագահ Ահմադինեջադի մրցակից, Իրանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին «հեռացել է մայրաքաղաքից՝ անհայտ ուղղությամբ»։ Այդ մասին տարածել է իրանական «Ֆարս» գործակալությունը։ Այդպիսով նա չի մասնակցի Ահմադինեջադի երդմնակալության արարողությանը։ Միաժամանակ անհայտ է՝ նա հեռացել է երկրի սահմաններից, թե շարունակում է մնալ իրանի տարածքում

Թեև վերջին նախագահական ընտրություններին Հաշեմի-Ռաֆսանջանին չէր մասնակցում, այնուամենայնիվ աջակցում էր ընդդիմությանը։

Այս խորագրի վերջին նյութերը