Կարծիք

16.12.2013 11:12


«Այսօր պահն է հասունացել, որ դու՛րս գաս փողոց»

«Այսօր պահն է հասունացել, որ դու՛րս գաս փողոց»

Սիրելի՛ հայեր,

Դիմում եմ այն հային, ով գոնե մի քիչ մտահոգ է մեր ազգի այսօրվա և վաղվա ապագայով, ով հասկանում և ճիշտ է գնահատում պահի լրջությունը:

Այսօր պահն է հասունացել, որպեսզի ստիպե՛ս կառավարությանը՝ լսելու քո՛ ձայնը, այլ ոչ թե ցինիզմով վերաբերվել քաղաքացու պահանջին:

Այսօր պահն է հասունացել, որ դու՛րս գաս փողոց ու ցու՛յց տաս, որ ամեն որոշում ընդունելուց առաջ քեզ հետ պետք է հաշվի նստեն, որովհետև դու՛ ես տերը այս երկրի:

Այսօր պահն է հասունացել, որ հասկանա՛ս, քանի դեռ տանը նստած բողոքում ես և դուրս չես գալիս պայքարելու, այո, ոչինչ չի փոխվելու, քանի որ միակ փոխողը ԴՈՒ ես:

Օգնի՛ր այն հային, ով քո, իմ և մյուսների արժանապատիվ ապագայի համար այսօր պայքարում է փողոցում:

Գտի՛ր քո մեջ ուժ, եղի՛ր պահանջատեր, միացի՛ր ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ին, ԺԱՄԸ 12.30-ին ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ կայանալիք հավաք երթին: Ցու՛յց տուր որ ուժեղ ես և վճռական:

P.S.
Տարածի՛ր այս հաղորդագրությունը քո ընկերների շրջապատում, քաջալերի՛ր մարդկանց՝ միանալու պայքարին:

Արսեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը