Կարծիք

16.12.2013 10:53


«Իշխանության հանդեպ առկա վստահության դեֆիցիտը հասել է իր կրիտիկական կետին»

«Իշխանության հանդեպ առկա վստահության դեֆիցիտը հասել է իր կրիտիկական կետին»

Մեր հասարակության մեջ իշխանության հանդեպ վստահության լուրջ դեֆիցիտ կա, ու այն գնալով ավելի է խորանում: Այնպես չէ, որ ասածը զուրկ է հիմնավորումից: Տարին մոտենում է իր ավարտին, մտածում եմ` ի՞նչ հանրօգուտ քայլ արեցին այսօրվա իշխանությունները: Ոչինչ չեմ գտնում. ընտրությունների ավարտից անմիջապես հետո թանկացավ գազի, էլեկտրաէներգիայի սակագինը, որին հետևեց մի շարք ապրանքատեսակների գնաճը: 2013 թվականին փորձեցին բարձրացնել տրանսպորտի սակագինը, ինչը հասարակական պայքարի արդյունքում կյանքի չկոչվեց: Այնուհետև, իշխանության թեթև ձեռքով, գործազուրկները հունվարից այլևս չեն ստանա 18 հազար դրամ նպաստ, իսկ մինչև 40 տարեկան աշխատողներն էլ կենթարկվեն պարտադիր կուտակային համակարգով վճարումներ կատարելու իշխանության հրովարտակին: Մտածում եմ՝ ինչ լավ բան արեց ժողովրդի համար իշխանությունը 2013 թվականին. երևի միակ լավ քայլն այն է, որ նվազագույն աշխատավարձը 35 հազարից դարձավ 45 հազար դրամ. հետո՞ ինչ, որ այն չի հասնում նվազագույն սպառողական զամբյուղին: Երբ կշեռքի նժարների վրա համեմատում ես այս ամենը, արձանագրում ես՝ իշխանության հանդեպ առկա վստահության դեֆիցիտը հասել է իր կրիտիկական կետին:
Մարտիկ Իսախանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը