Կարծիք

16.12.2013 10:49


Կարեն Թովմասյան

Կարեն Թովմասյան

Պատմական հեռանկարում Անիի թագավորությունը Բյուզանդիային հանձնած Հովհաննես-Սմբատ թագավորը ավելի շահեկան վիճակի մեջ կլինի, քան Հայաստանի ինքնիշխանության ու Ղարաբաղի անվտանգության վրա թքած ունեցած, երկիրը էս վիճակին հասցրած Սերժ Սարգսյանը:
Սերունդներն այս երկուսի միջև համեմատություն անցկացնելիս նախապատվությունը, երևի թե, կտան Հովհաննես Սմբատին, քանի որ Հովհաննես Սմբատն Անին ու իր մերձակայքը կտակելով Բյուզանդիային՝ հույս ուներ փրկել այն բյուզանդական հարձակումից ու ավերածությունից, իսկ Սերժիկը, հանձնելով Հայաստանի ինքնիշխանությունը և վտանգելով Ղարաբաղի անվտանգությունը, առաջնորդվում է բացառապես սեփական շահով և անձնական կոմպրոմատների ազդեցության տակ, ինչի մասին գրվել է բազմիցս։

Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը