Լրահոս

14.12.2013 12:50


20 տարի անց իսրայելական բանակը 80%–ով բաղկացած կլինի ռոբոտներից

20 տարի անց իսրայելական բանակը 80%–ով բաղկացած կլինի ռոբոտներից

20 տարի անց Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ–ի առաքելությունների 70-80 %–ը՝ հետախուզական, ռազմական, հրամանատարային, վերլուծական, լոգիստիկ և այլն, կիրականացնեն ռոբոտները։ Այս մասին տեղեկացրել են Ազգային անվտանգության ինստիտուտի հետազոտողները (INSS)՝ կատարելով համապատասխան ուսումնասիրություններ։

Ինչպես տեղեկացնում է 9tv.co.il–ը, այս պահին, անօդաչու ինքնաթիռներից զատ, իսրայելական բանակում առկա են «ավտոպիլոտային» կառավարման նավեր և մեքենաներ։ Սակայն վերջիններս այնքան էլ կատարելագործված չեն, ինչպես ինքնաթիռները։ Այդ պատճառով նրանց հնարավորությունները սահմանափակ են։ Մասնագետների կարծիքով զգալի տեղաշարժ այդ ոլորտում կլինի 20 տարի անց։ Այդ ժամանակ ռոբոտներով կառավարվող մեքենաները, նավերը և ինքնաթիռները կարող են արդյունավետ իրականացնել տարաբնույթ առաքելություններ՝ խնայելով մարդկային կյանքերը։

Այս խորագրի վերջին նյութերը