Լրահոս

01.08.2009 10:30


Վենեսուելայի իշխանությունները 34 ռադիոկայան են փակել

Ինչպես հայտնում է «AFP» գործակալությունը, հուլիսի 31-ին Վենեսուելայի իշխանությունները հրաման են ստորագրել՝ փակել 34 ռադիոկայան, որոնք չեն կարողացել երկարացնել իրենց հեռարձակման արտոնագրի ժամկետները։

-Հրամանից անմիջապես հետո ռադյոկայանները պետք է դադարեցնեն հեռարձակումը,- հայտարարել է հեռարձակմամբ զբաղվող խոշորագույն գործակալության ղեկավար Դիոսդադո Քաբելլոն,

Քաբելլոն, որը համարվում է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ամենամոտ համախոհը, հասկացրել է, որ մոտակա օրերին ևս մի քանի ռադիոկայանների փակման մասին հրաման կտրվի։

2009թ.-ի հունիսին Վենեսուելայի ղեկավարությունը հայտարարել էր, որ երկրի բոլոր ռադիո և հեռուստաընկերությունները պետք է վերալիցենզավորում անցնեն՝ ներկայացնելով իրենց ակտիվներն ու բացահայտելով սեփականատերերին։ AM ցանցում հեռարձակվող 86 և  FM տիրույթի 154 ռադիոկայաննր համապատասխան փաստաթղթերը չեն ներկայացրել և չեն կարողացել երկարացնել լիցենզիայի ժամկետները։

 

Այս խորագրի վերջին նյութերը